Մենում տեղի ունեցած կուսակցական ժողովում հաղթել է Ռոմնին
ԱՄՆ
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միտ Ռոմնին Մենում անցկացված հանրապետակակնների կուսակցական ժողովում հաղթել է՝ հավաքելով 39% ձայն և առաջ անցել կոնգրեսական Ռոն Փոլից, որը ստացել է 36% ձայն։ Ռոմնիի համար Մենում հաղթանակը չափազանց կարևոր էր, Միսսուրիի փրայմերիզում պարտվելուց հետո։
Մենում անցկացված կուսակցական ժողովը ոչ պաշտոնական է եղել, քանի որ տեղի հանրապետական կուսակցության ղեկավարությունը որոշել է այն անցկացնել հանրապետական թեկնածուների փրայմերիզներից հետո։
Ավելի վաղ Ռոմնին հաղթանակ էր տարել Նյու Հեմփշիրում, Ֆլորիդայում և Նևադայում տեղի ունեցած կուսակցական ժողովներում։ Սակայն Ռիք Սանտորումի հաղթանակից հետո Ռոմնիի դիրքերը թուլացել էին։
Հարկ է նշել, որ նախօրեին Ռոմնին ստացել էր Պահպանողական քաղաքական գործողությունների կոնֆերանսի (Conservative Political Action Conference) ներկայացուցիչների աջակցությունը։ Հանրապետական թեկնածուների հաջորդ փրայմերիզները տեղի են ունենալու Արիզոնայում և Միչիգանում փետրվարի 28–ին, հաղորդում է Lenta.ru–ն։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 6-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)