«Մարդ իր ձեռքով իր գործն այսպես փչացնի՞» (ֆոտո)
Բլոգոսֆերա
Ճարտարապետ Արտակ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սբ Գրիգոր Տաթևացու հուշարձանն է Գորիսում: Նախ ներողություն եմ խնդրում «ԷԹՆՈՍ» ՖԲ համայնքից՝ իր էջից այս լուսանկարը /ձախակողմյանը/ անմիջապես կրկնօրինակելու համար, ապա՝ քանդակագործ՝ Նարեկ Օրդյանից՝ իր ստեղծագործությանն այսպես միջամտելու համար: Չէի ափսոսա ու արձագանքի, եթե արձանը լավը չլիներ... Ու չեմ ուզում հավատալ, որ այդ զույգ սյուների հեղինակը ևս քանդակագործն է... Մարդ իր ձեռքով իր գործն այսպես փչացնի՞... Գուցե մեր ճարտարապետներից մեկն է փորձել «ճոխացնել ու սիրունացնել» - չգիտեմ...
Իսկ հարգելի քանդակագործին ուզում եմ հիշեցնել, որ Գրիգոր Տաթևացի սրբակենցաղ աստվածաբանը մեր եկեղեցու կողմից սրբադասված վերջին սուրբն է՝ Հովհան Որոտնեցուց հետո... Ուրեմն սա Սուրբ Գրիգոր Տաթևացու հուշարձանն է /անկախ նման ծավալային սրբաքանդակների նկատմամբ իմ վերապահումից/ և վայել ու պարտադիր է, որ Նա պատկերվի սրբապսակ-լուսապսակով... Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու և այլոց պարագան այլ է՝ նրանց վաստակն ու մեծությունը զուտ աստվածաբանական չէ և նրանց գուցե կարելի է պատկերել առանց լուսապսակի: Համեմատեք, երևի համաձայնեք...»:



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն