Սահակաշվիլու անունը ոսկե տառերով է գրվելու Վրաստանի պատմության մեջ
Բլոգոսֆերա
Կարեն Թովմասյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մեր հարևան և բարեկամ Վրաստանում ընդամենը մեկ օր հետո կավարտվի, կամ ժամանակավորապես կընդատվի Սահակաշվիլու դարաշրջանը:
Ով ինչ ուզում ա ասի Սահակաշվիլու անունը ոսկե տառերով է գրվելու Վրաստանի պատմության մեջ, որովհետև այս մարդը տևական դադարից հետո զրոյական վիճակից վերականգնեց, զարգացրեց ու հզորացրեց Վրացական պետականությունը:
Այո, Սահակաշվիլին շատ ու շատ սխալներ է գործել, որոնցից գլխավորը հյուսիսային հարևանի հետ հարաբերությունների թշնամացումն էր, բայց այնուամենայնիվ այդ մարդը չեղած տեղից ստեղծեց պետություն, տարածաշրջանի ամենակոռումպացված գոտին վերածեց կոռումպազերծ գոտու, տարածաշրջանի ամենակրիմինալ երկիրը վերածեց մի երկրի, որտեղ գերակայում է օրենքն ու օրինականությունը, ստեղծեց մի համակարգ, որտեղ իշխանությունը դեմոկրատական ճանապարհով փոխանցվում է ընդդիմությանը:
Այս մարդը դեռ երկար ժամանակ կմնա վրացական քաղաքականության մեջ և նա մի օր դեռ կվերադառնա իշխանության»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն