Ինչ են զրուցել Չախալյանն ու Սաակաշվիլին (թարգմանություն)
Բլոգոսֆերա
Անդրանիկ Թանգամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչ են զրուցել Չախալյանը և Սաակաշվիլին
Ներկայացնում եմ նրանց զրույցի թարգմանությունը, քանի, որ տեսանյութում հիմնականում վրացերեն է սակայն մոտավորապես այսպես:
Չախալյանը հարցնում է Սաակաշվիլիին ինչու արգելվեց Ջավախքում հայոց պատմության և գրականության դասավանդումը: Ում կխանգարեր Դեմիրճյան, Տերյանի դասավանդումը դպրոցներում: Ինչի համար է 20 տարի շարունակ անխնամ ու ավելին քանդվում հայկական եկեղեցիները:
Ի պատասխան Սաակաշվիլին ասում է, որ դու կրիմինալ անջատողական ես, որոնց նմանների ես պետք է վերացնեի այստեղից: Ես ճանապարհ եմ կառուցել, որով դուք գնում եք Թբիլիսի, ես հոսանք եմ բերել տարածաշրջան, ու այն դարձրել եմ տուրիստական կենտրոն:
Ի պատասխան Չախալյանն ասում է, որ այդ ճանապարհն անգամ անցել է հայկական գերեզմանոցների վրայով, իսկ լույս մենք շուտ ունեինք:
Այնուհետև սկսում են գոռալ` Միշա հեռացի, գնա Թուրքիա:
Հիմնական միտքը այսքանն էր»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն