Սաուդցի լրագրողն արտաքսվել է Մալայզիայից
Մերձավոր Արևելք
Մալայզիայի իշխանություններն արտաքսել են սաուդցի լրագրողին, որը մեղադրվում է Մուհամեդ մարգարեին անարգելու համար։Սկանդալային հաղորդագրությունը մարգարեի ծննդյան օրը հայտնվել է Twitter–ում։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները պահանջել են էքստրադիցիայի ենթարկել լրագրողին։
Մուհամեդ մարգարեին ուղղված վիրավորական արտահայտություններ անողները Սաուդյան Արաբիայում, որտեղ գործում են շարիաթի օրենքները, մահապատժի են դատապարտվում։
Իրավապաշտպանները Մալայզիայի իշխանություններին կոչ են արել լրագրողին չուղարկել իր հայրենիք, հաղորդում է BBC Russian–ը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ