Հայաստանում քաղաքականության մասին քննարկումներն արդեն աբսուրդի են հասնում
Բլոգոսֆերա
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում քաղաքականության մասին քննարկումներն արդեն աբսուրդի են հասնում, դրա համար անհրաժեշտություն կա մեր առաջև կանգնած հիմնական խնդիրը պարզեցնել: Այդ դեպքում այդ "հիմնական խնդիրը" այսպիսի ձևակերպում է ստանում. Հայաստանի պետք է այն երկրներին և աշխարքաղաքական խաղացողներին, որոնք շահագրգռված են, որ Թուրքիան և Ադրբեջանը, իսկ հետագայում նաև Միջին Ասիան այս կամ այն ֆորմատով չմիավորվեն: Հայաստանը խանգարում է այն աշխարքաղաքական քաղացողներին և երկրներին, որոնք դա ցանկանում են և ինչ էլ մենք չանենք, այդ խնդիրը մնալու է: Այլ աշխարքաղաքական դերակատարում Հայաստանը չունի: Ուզում եք Ղարաբաղից հրաժերվեք, ուզում եք ցեղասպանությունը մոռացեք, ուզում եք Թուրքիայի և Ադրբեջանի հետ եղբայրությւոն հայտարարեք, ուզում եք Մաքսային Միություն կամ Եվրոպական Միություն մտեք, մեկ է, այդ խնդիրը մնալու է: Դա լավ հասկանում են Թուրքիայում և Ադրբեջանում:
Այդ հարցը Սովետական Միության ժամանակ սառեցված էր, որի փլուզումից հետո այն նորից ակտուալ է դարձել: Իրավիճակը կարող է փոխվել միայն մեծ վերաբաժանումներից հետո, եթե, օրինակ' Մեծ Քրդստան ստեղծվի, կամ Ադրբեջանը մի քանի մասերի բաժանվի: Այդ ժամանակ միայն կարող է իրավիճակը փոխվել և նոր իրականություն ստեղծվել և մենք կկարողանանք նորմալ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Սա է իրականությունը, որից, ինչ էլ չանենք, չենք կարող ազատագրվել: Մնացած այլ խոսակցություններն անիմաստ են»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն