1999-ի հոկտեմբերի 27-ին «գլխատվեց» Հայաստանի իշխանությունը
Բլոգոսֆերա
«Ահաբեկչությունից անցել է 14 տարի:
Նրանք, ովքեր 14 տարի առաջ այս օրը գնացել էին Ազգային ժողով, չէին կարող անգամ երեւակայել, որ օրն այդպիսի տխուր վերջաբան կունենա:
Իսկ նրանք, ովքեր կազմակերպեցին եւ իրագործեցին «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը, իրենց հիվանդ երեւակայության մեջ բազմիցս տեսել էին այդ տխուր վերջաբանը:
1999թ հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը:
Այդ օրը, ժամը 17:13-ին, ԱԺ նիստերի դահլիճ ներխուժեցին 5 զինված ահաբեկիչներ՝ ավտոմատի կրակահերթ ուղղելով առաջին շարքում նստածների ուղղությամբ:
Սպանվեցին 8 հոգի՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ, կենդանի մնացածները պատանդ մնացին ԱԺ նիստերի դահլիճում: Պաշտոնական աղբուրները մոտավորապես 5 ժամ չէին հաստատում պետության առաջին դեմքերի սպանության փաստը: Միայն երեկոյան 22-ից հետո նախագահականից տարածվեց հաղորդագրություն՝ հաստատելով, որ կան զոհեր ու վիրավորներ: Ուշ երեկոյան սպանվածների դիակները դուրս բերվեցին խորհրդարանի շենքից: Բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվեցին մինչեւ լույս: Նրանց հետ հանդիպեց նույնիսկ այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Առավոտյան պատանդները ազատ արձակվեցին, ահաբեկիչները հանձնվեցին՝ ստանալով անվտանգության երաշխիքներ:
Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը սկսվեց 2001 թ. հունվարին ու տեւեց մոտ 3 տարի: Այդ ընթացքում Հայաստանը դարձավ ԵԽ անդամ, վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ավելի ուշ՝ դրա 6-րդ արձանագրությունն՝ իսպառ վերացնելով մահապատիժը:
Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման»,- գրառումը «Հայոց աղավնիներ» ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն