Թուրքիան հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքի քրդական շրջանները
Թուրքիա
Թուրքիայի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Հյուսիսային Իրաքի քուրդ անջատողականների ռազմաբազաները։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ ռմբակոծվել են երկու ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Զապ և Կախուրք գյուղերի մերձակայքում, որտեղ տեղակայված են եղել Քրդական բանվորական կուսակցության գրոհայիններ (PKK)։
Քրդական բանվորական կուսակցությունը պայքարում է Թուքրիայից անջատվելու և անկախություն ստանալու համար, հաղորդում է BBC Russian–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)