«94 % դեպքերում ապարատ չկա»
Բլոգոսֆերա
Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տիգրան Սարգսյան. 94 % դեպքերում գործազրկության նպաստ էին ստանում ապահովված մարդիկ
Ֆակտիշեսկի, 94 % դեպքերում սոցապի մարմինները իրենց տեղում չեն:
Եվ այդ 94 % դեպքերում Կառավարությունը, Վերահսկողությունը և Ոստիկանությունը կարգ ու կանոն հաստատել չեն կարողանում:
Այսինքն, 94 % դեպքերում ապարատ չկա: Ապարատ չկա, ուրեմն կորուպցիոն ռիսկերի նվացեցման համար, ոչ թե ապարատն է խելքի բերվում, այլ պետությունը նորից իր պարտականություններից հրաժարվում է: Բայց չի հրաժարվում իր իրավունքներից:
Պարոն վարչապետ
94 % դեպքերում պետավոտեսչության աշխատակիցները կաշառք են վերցնում և շորթում:
94 % դեպքերում տենդերները ձևական բնույթ ունեն:
94 % դեպքերում պետական գնումների գները ուռճացված են:
94 % դեպքերում լիցենզիաների տրամադրումը կաշառքով է լինում:
94 % դեպքերում շինարարական թույլտվությունները տարբեր գերատեսչությունների ամբողջ շղթայով կաշառքով է լինում:
94 % դեպքերում ընտրությունները ընտրակաշառքով և խախտումներով է կատարվում:
94 % դեպքերում պետական ապարատը իր տեղում չի:
ՈՒ ըտենց:
94 % դեպքերում Կառավարությունը և Վարչապետը չեն կարողանում կանխել երկրում կատարվող չարաշահումները և խաղտումները:
Սպասում եմ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետագա քայլերին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն