«Գծատերերը 150 դրամից ոչինչ չեն շահի»
Բլոգոսֆերա
Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ, գծատերերը 150 դրամից ոչինչ չեն շահի, քանի որ
1. երթուղայիններում նոր հաստիքներ են բացելու: Ամեն երթուղայինում պետք է պնդակազմ և թիկնեղ տոմսավաճառ լինի, որ 100 դրամ վճարող քաղաքացիների սանձերը քաշի: Էդ քաշքշուկը ինչ որ ժամանակահատված է պահանջելու, հետևաբար օրական 10-ը ուղերթ անելու փոխարեն տվյալ երթուղայինը կանի ասենք 8-ը:
2. նման պայմաններում «աշխատելու» դիմաց պնդակազմ և թիկնեղ տոմսավաճառը բարձր վճար է պահանջելու: Եթե գծում կա 10-ը մեքենա, ապա 10-ը տոմսավաճառին մի կլորիկ գումար պետք է հատկացվի:
3. որոշումն ուժի մեջ մտնելուց մի քանի օր անց վարորդները նույնպես կհայտարարեն, որ նման պայմաններում չեն կարող աշխատել: Կադրային բանկի սղության և բարոյական վնասը փոխհատուցելու նկատառումներից ելնելով' ստիպված բարձրացնելու են նաև վարորդների աշխատավարձը:
4. մեղքերի թողության և Բարձրյալից ներողամտություն հայցելու նպատակով օրական պետք է եկեղեցի գնան և մոմ գնեն: Այլ ելք չկա, պետք է չեզոքացնեն ստացվող հազարավոր անեծքներն ու սպառնալիքները:
5. …..
6. …..
Այսինքն, գծատերերը հայտնվում են պատային իրավիճակում-վարորդներից ամեն գնով օրավարձը ստանալու փորձերն ավարտվելու են կադրերի արտահոսքով, վարձկանների բանակը սահմանափակ է, իսկ երկրային դատաստանը' դաժան: Հարց- ինչու չեք ուզում ուղևորներն իրենց յուղով տապակվեն, դուք էլ` ձեր»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն