«Հեղափոխությունը սկսվել է». Շանթ Հարությունյան (ֆոտո)
Բլոգոսֆերա
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր Ազատության հրապարակում նստացույց է հայտարարել: Այս մասին տեղեկանում ենք Ֆեյսբուքում բացված «Արժեքների հեղափոխություն» էջից, որտեղ մասնավորապես գրված է. «Հայերն ունեն պատմական փորձ, և ես խնդրում եմ ռուս հասարակությանը՝ թույլ մի՛ տվեք, որ Թալեաթի ցուցակում ավելանան ռուս ժողովրդի ներկայացուցիչների անունները, հայտարարում եմ՝ եթե այսօր Հայաստանում ինձ նմանները չեն իշխանության, միևնույն է՝ տասը տարի հետո կգան իշխանության, թալեաթների ցուցակներում ռուս ղեկավարությունից մարդիկ են լինելու: Առավել ևս՝ եթե հայ ժողովուրդը կորցնի իր պետականությունը, հաստատ թալեաթների ցուցակում կհայտնվեն ռուս ներկայացուցիչներ՝ ընդհուպ նաև մտավորականներ, որոնք այսօր լռում են»:
Այնուհետև կոչ է արել միանալ հեղափոխականներին.
«Հեղափոխությունը սկսվել է, ովքեր իսկապես ցանկանում են և իրենց մեջ ունեն այդ ուժերը թող գան Ազատության հրապարակ և միանան ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻՆ:
Կեցցե՛ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»




















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն