«Ռուսաստանը մեսիջ ուղարկեց և՛ Երևանին, և՛ Բաքվին»
Բլոգոսֆերա
Զոհրաբ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսական 102-րդ ռազմաբազայում ռուսական ռազմական ներկայության ավելացումը և հատկապես ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունը լավ նախապատրաստված քաղաքական քայլ էր: Սրանով Ռուսաստանը մեսիջ ուղարկեց և՛ Երևանին և՛ Բաքվին:
Ադրբեջանի հսկայական ներդրումները ռազմական ոլորտում, փաստորեն, այս հայտարարությունից հետո փոշիացան, քանզի դրանք ռուսական զորքերի դեմ պայքարել չեն կարող: Բաքուն սրանից հետո Արցախի հարցում հույսեր փայփայելու համար պետք է իր արտաքին քաղաքականությունը ուղղի դեպի ՄՄ: Իսկ ինչ վերաբերում էր, թե ինչ մեսիջ էր ուղղված Երևանին, ապա դրանով փորձ արվեց վարջնականապես փակել Հայաստանի մուտքը ԵՄ: Սակայն բոլոր դեպքերում, ռազմական տեխնիկայի կուտակումը մեր երկրում միայն օգտակար կարող է լինել, եթե հաշվի առնենք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկրներում մնացած զինամթերքը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն