Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը չի հանգեցնի այնտեղ պատերազմի ավարտին. Քերրի
Մերձավոր Արևելք
Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը չի հանգեցնի այնտեղ ընթացող քաղաքացիական պատերազմի և հումանիտար ճգնաժամի ավարտին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին. գրում է ИТАР-ТАСС-ը:
«Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը չի բերի ոչ քաղաքացիական պատերազմի վերջնական ավարտին, ոչ էլ այնտեղ տիրող հումանիտար ճգնաժամի վերացմանը»,-ասել է նա:
ԱՄՆ-ի պետքարտուղարը նաև նշել է զանգվածային ոչնչացման զենքի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ոչնչացման փաստի կարևորությունը: Նա նշել է, որ այդ տեխնիկայի ոչնչացումը կարևոր քայլ է, որը թույլ է տալիս բացառել հետագայում նման զենքի կիրառումը խաղաղ բնակչության շրջանում: Քերրին վստահյություն է հայտնել, որ ձեռք բերված առաջընթացը պետք է ամրապնդվի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան