Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Արմո Ծատուրյանին' իր դիմումի համաձայն, գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Անդրանիկ Խաչատրյանին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով' Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան