«Կա՛մ ՀՀԿ-ն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին, կա՛մ Տարոն Մարգարյանը վատ մենեջեր է»
Բլոգոսֆերա
Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավում եմ, որ Երևանի քաղաքապետը համեմատում է այսօրվա Հայաստանը նորաստեղծ և պատերազմի մեջ գտնվող Հայաստանի հետ: Այսպիսով նա մեծ հարվածի տակ է դնում իր կուսակիցներին և կառավարությանը՝ ուղղակիորեն ասելով, որ նրանք Հայաստանը հասցրել են նման վիճակի: Ասեմ ավելին, անելով այս հայտարարությունը՝ նա իրեն դրել է շատ անհարմար դրության մեջ: Դուրս է գալիս՝ եթե մենք հասել ենք 90-ականներին պատերազմող Հայաստանի տնտեսական վիճակին, ապա դրան երկու բացատրություն կա. կա՛մ հանրապետական կուսակցությունը պատերազմ է հայարարել հայ ժողովրդին, կա՛մ էլ պարզապես Տարոն Մարգարյանը վատ մենեջեր է:
Հ.Գ. Քաղաքակիրթ աշխարհում քաղաքային տրանսպորտը շահույթ չբերող կան անգամ վնասով աշխատող կառույց է, որը մշտական պետական սուբսիդավորման կարիք ունի: Եվ պատկերացրեք այլ քաղաքների քաղաքապետները կարողանում են գտնել այդ միջոցները և ապաովել տրասպորտի հասանելությունը բոլոր բնակիչների համար»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն