«Զգո՞ւմ եք` ինչքան խոցելի է մեր երկիրը»
Բլոգոսֆերա
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Հայաստանում իսկական 92թ էր. Շիրակի և Արագածոտնի մարզերում հոսանք չլինելու պատճառով չէին գործում գազալցակայաններն ու բենզալցակայանները, շատ մեքենաներ ուղղակի կանգնել մնացել էին ճանապարհներին Երևանի մատույցների գազալցակայաններում էլ հսկայական հերթեր էին գոյացել, քանզի առաջինը հոսանք են տվել հենց Երևանին: Մանկական հիշողություններ արթնացան մութ ու ցուրտ տարիներից: Իսկ եթե ավելի լուրջ` ԶԳՈՒՄ ԵՔ, ինչքան խոցելի է մեր երկիրը? Զգում եք, որ ընդամենը երկու ժամով լույս անջատող ՌՈՒՍԱԿԱՆ ընկերությունը կարող է պարալիզացնել ամբողջ մի երկիր: Հետևություն է պետք անել, ճգնաժամային կառավարման համար ՊՐԱԿՏԻԿ քայլեր են պետք»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն