Գեներալ Մանվելի եղբորորդի Զարզանդը հաղթեց հարազատ հորեղբոր թեկնածուին
Հայաստան
Արմավիրի մարզի Արշալույս և Ալաշկերտ գյուղերում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններում 1460 ձայնով հաղթանակ է տարել գործող գյուղապետ ՀՀԿ-ական Զարզանդ Գրիգորյանը: Նշենք, որ հանրապետության 9 մարզերի 46 ընտրատարածքներում անցկացվող ընտրություններից Կենտրոնական ընտրատարական հանձնաժողով բողոք էր ստացվել միայն Արշալույս գյուղից: Այն վերաբերել է ցուցակներում եղած անճշտություններին:
Հիշեցնենք, որ Արշալույս համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարում էին գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, որն ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, և նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, որին սատարում էր Հրանտ և Զարզանդ Գրիգորյանների հորեղբայրը՝ «Երկրապահ կամավորների միություն» վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի