Ո՞ւմ փողերով վարչապետը մեկնեց Բրյուսել. Անդրիաս Ղուկասյան
Բլոգոսֆերա
Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով մեկնել էր Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին:
Պատվիրակությունը այցելել է Բրյուսել չարտերային թռիչքով, որի համար ՀՀ կառավարությունը վճարել է 37.5 մլն դրամ։
ԵԺԿ գագաթաժողովը կուսակցական միջոցառում է։ Տիգրան Սարգսյանը հրավիրված է եղել այդ միջոցառմանը, որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ։ Այսինքն, պետությունը իրավունք չուներ ֆինանսավորել կուսակցության ծախսերը։
Սա մի օրինակ է, որ Հայաստանում պետության եւ իշխող կուսակցության միջեւ սահմանը հստակ չէ ոչ միայն իշխանութունների, այլ նաեւ ընդդիմության համար։
Խորհրդարանական ընդդիմությունը քննադատեց կառավարության «շռայլությունը», բայց ոչ մեկը չմատնանշեց, որ կառավարությունը օգտագործում է պետական միջոցները իշխող կուսակցության ծախսերը ֆինանսավորելու համար։
Ընդդիմության քննադատությունը ընդամենը դատարկախոսություն է, որովհետեւ կառավարության կողմից իշխանության չարաշահման հենց նման դեպքերում Սահմանադրության 84-րդ հոդվածը վերապահում է ընդդիմությանը իրավունք անվստահություն հայտնել կառավարությանը։
Կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը կարող է ներկայացվել առնվազն 44 պատգամավորի կողմից։ Ակնհայտ է, որ խորհրդարանում ՀՀԿ-ին հակակշիռ կազմող ուժերը՝ «ԲՀԿ»-ն, «Ժառանգությունը» եւ «ՀԱԿ»-ը, եթե իսկապես մտահոգված են կառավարության կողմից չարաշահումները կանխելու հարցում, ապա պետք է ԱԺ ներկայացնեն կառավարությանը անվստահություն հայտնելու որոշման նախագիծ։
Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ ԵԺԿ-ի կայքում տեղադրված մի քանի տասնյակ լուսանկարներում, որտեղ պատկերված են գագաթաժողվի բոլոր մասնակիցները, չեն պարունակում Երեւան-Բրյուսել չարտերային թռիչքով մեկնած ՀՀ պատվիրակությունից որեւէ մեկին։
Ուր է իրականում գնացել Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, կարող են պարզել միայն Բելգիայի Թագավորության իրավապահ մարմինները»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն