Մոնպելիեի ակադեմիան պատրաստակամ է համագործակցել Հայաստանում ֆրանսաիական համալսարանի հետ
Հայաստան
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Քրիստիան Ֆիլիպին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոնզելեկին: Նախարարը կարեւորել է կրթության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդումը:
Նշելով, որ պետությունը կարեւորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը, նախարարն ասել է. «Մենք շահագրգիռ ենք, որ Ֆրանսիական համալսարանն իր շարունակական գործունեությամբ կրթության եվրոպական որակ եւ ստանդարտներ ապահվի Հայաստանում»:
Իր հերթին Ք.Ֆիլիպին հայտնել է, որ Մոնպելիեի ակադեմիան պատրաստակամ է համագործակցել ֆրանսաիական համալսարանի եւ Հայաստանի այլ բուհերի' մասնավորապես ԵՊՀ-ի եւ Ագրարային համալսարանի հետ:
Ա.Աշոտյանը նաեւ կարեւորել է երկու երկրներում դիպլոմների փոխճանաչման գործընթացը եւ ընդգծել միջբուհական համագործակցության խորացման եւ զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելուն, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող այլ արցեր:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի