Հոսպիտալացվել է Ուիթնի Հյուսթոնի դուստրը
ԱՄՆ
Լոս Անջելեսում կիրակի օրը հիվանդանոց է տեղափոխվել աշխարհահռչակ երգչուհի և դերասան Ուիթնի Հյուսթոնի աղջիկը։ Հաղորդվում է, որ 18–ամյա Բոբի Կրիստինան մոր մահվան պատճառով ծանր հոգեբանական տրավմա է ստացել և տեղափոխվել է Բեվերլի Հիլզի հիվանդանոց, հաղորդում է Радио Свобода-ն։
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է շաբաթ օրը։ Նրա մարմինն անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցի համարում։ Մահվան պատճառները դեռևս չեն հայտնվում։ Ոստիկանությունը հայտնել է, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական վարկածի՝ Հյուստոնը խեղդամահ է եղել հյուրանոցի իր համարի լոգարանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)