Ինչո՞ւ թանկացնել
Բլոգոսֆերա
Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարոն Մարգարյանն ասում է,որ տրանսպորտի թանկացումն անխուսափելի է,որպեսզի լինի անվտանգ և որակյալ։
1 Ոչ մի ներդրում առ այսօր չկա։Նույն մաշված գազելները,հոգնատանջ վարորդները,խցկված ուղևորներն ու անժամ անկանոն երթևեկությունը։Քանի ներդրումներ չկան ՝ինչու՞ թանկացնել։
2 Բազմաթիվ երևանցիների հարցապնդմանը,թե ինչու կարմիր գծերի եկամուտները քաղաքապետարանին պահելու և տրանպորտի ոլորտին ուղղելու փոխարեն տրվել է մասնավորին,քաղաքապետարանը քար լռություն է պահում։Եթե պատսխան չկա՝ինչու թանկացնել։
3 Միլիոնավոր դոլարներ քաղաքապետարանն ու պետությունը ծախսում են համերգների,փուչիկների,չարտերների ,սեփական պադավատներ վրա։Եթե փողեր կան՝ինչու՞ թանկացնել։
4 Մեր քաղաքում բոլորն գիտեն,թե որ գիծը,որ իշխանավորի բարեկամին,պատգամավորին,մեծահարուստին ու չինովնիկին է պատկանում։ Եթե քաղաքապետարանն ունակ չէ բաց,ազատ,թափանցիկ մրցույթներ անել՝ինչու՞ թանկացնել»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն