«Բիգ Բեն, Էյֆելյան աշտարակ, դուդուկ ցայտաղբյուրներ. վերականգնե՛նք ցայտաղբյուրների մշակույթը Երևանում»
Բլոգոսֆերա
Կարեն Քոչարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մի երկու շաբաթ առաջ գրեցի այն մասին, որ շատ քաղաքներ ունեն իրենց սիմվոլները, իսկ Երևանը չունի։ Չէի ուզենա շատ երկարացնեի այս թեման, պարզապես մի հետաքրքիր միտք է առաջ եկել, կուզենայի կիսվել ՖԲահայության հետ։ Ինչ կարծիքի եք, եթե ասենք Երևանում վերականգնվի պուլպուլակների մշակույթը, բայց մի հետաքրքիր առանձնակատկությամբ՝ ցայտաղբյուրներից յուրաքանչյուրը լինի հայկական և համաշխարհային հայտնի հուշարձանի պատճենը։
Ասենք Ֆրանսիայի հրապարակում դրվի Էյֆելյան աշտարակ–ցայտաղբյուր, կամ կոնսերվատորիայի մոտ՝ ԴՈՒԴՈՒԿ–պուլպուլակ, և այդպես շարունակ՝ Կոլիզեի, Արարատների, Ազատության արձանի, Բիգ Բենի և այլն։ Փորձեմ բացատրեմ թե ինչու այս ցայտաղբյուրների անսամբլը կարող է դառնալ Երևանի այցեքարտը։ Նախ նման բան չկա աշխարհի որևէ այլ քաղաքում՝ սա զուտ երևանյան մշակույթ է, կամ ինչպես հիմա մոդաիկ է ասել՝ էքսկլյուզիվ է։ Այլ երկրներուն մտածում են եթե նման տեղերից ջուր խմես՝козленочком станут ։ Երկրորդ, կարծում եմ տուրիստներին կհետաքրքրի նման էկզոտիկան և հաճելի կլինի նկարվել նման ցայտաղբյուրների մոտ, հատկապես եթե դրանք շատ և բազմազան լինեն և երրորդ, գրեթե համոզված եմ, որ նորովի կարթնացնի հին երևանցիների կարոտը առ պուլպուլակներ։ Դե իսկ չորրորդնել, մի փոքր, բայց այնուամենայնիվ կլուծի սոցիալական խնդիր՝ պարտադիր չէ ծարավը հագեցնելու համար էլ այս կամ այն օլիգարխին ավելի շատ հարստացնենք։ Սպասում եմ ձեր արձագանքներին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն