Ուիթնի Հյուսթոնի անունով դոմենները վաճառվում են մի քանի միլիոն դոլարով
ԱՄՆ
Հանրաճանաչ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահից անմիջապես հետո ինտերնետ օգտատերերը հարյուրավոր դոմեններ են գրանցել, որոնցում հիշատակվում է նրա անունը։ Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, գրանցված անունների մեծ մասն արժեք չունի և հավանաբար չի վերավաճառվի։
Այնուամենայնիվ, դոմենների որոշ անուններ արդեն վաճառքի են հանվել Ebay ինտերնետ խանութում։
Օրինակ, WhitneyHoustonHeartAttack.com դոմենի գինը 21 միլիոն, իսկ InMemoryofWhitneyHouston.com-ը՝ 990 հազար դոլար է։
Հիշեցնենք, որ ամերիկյան երգչուհին մահացել է շաբաթ օրը՝ Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում։ Ըստ նախնական վարկածի՝ Հյուսթոնը խեղդամահ է եղել լոգարանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)