«Չէ՞ որ ՀՅԴ-ականները երբեք ոչնչից չեն վախեցել...»
Բլոգոսֆերա
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ 120-ամյա կուսակցությանը հարիր չէ իր պաշտոնաթերթում անստորագիր հոդված տպելը: Չէ որ ՀՅԴ-ականները երբեք ոչնչից չեն վախեցել... անգամ երբ իրենց կուսակից Պողոս Պողոսյանին օրը ցերեկով բոլորի աչքի առաջ սպանում էին, նրանք քաջաբար տեր կանգնեցին իրենց անմեղ զոհին և անխնա քննադատեցին մեղավորներին: Հիմա նույնը անում են Հրաչ Մուրադյանի դեպքի հետ կապված: Սա ինչ վերաբերում է շոպլիկությանը: Իսկ քաղաքական տեխնոլոգիաների կարիք ՀՅԴ իրոք արդեն չունի, քանի որ այսօր դաշնակցությունն ունի միայն երկու շատ լավ աշխատող կառույց՝ «Մեղեդի» սրճարանը և «Ինռոք» ակումբը (անգամ Վալեմը արդեն վաղուց լավ չի աշխատում): Իսկ ինչպես հայտնի է սրճարանը և ակումբը քաղաքական տեխնոլոգիաների կարիք չունեն: Նրանց միայն կոմերցիոն գովազդ է անհրաժեշտ...»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն