Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. Խաչատրյան Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան «Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ Մկրտչյան ԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանը Հանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում 

Ասադի հրաժարականը և Արևմուտքի միջամտությունը սիրիական իրադարձություններին անխուսափելի է. Ռուսաստանցի արևելագետներ

Մերձավոր Արևելք

Սիրիայում, որտեղ անցյալ տարվա մարտից չեն դադարում ընդդիմության և իշխանության միջև զինված բախումները, ռազմական միջամտության հնարավորությունը չի բացառվում։ Այս մասին «Ռիա նովոստի»-ի կողմից կազմակերպված վիդեոկոնֆերանսի ժամանակ ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արաբական հետազոտությունների ինստիտուտի կենտրոնի առաջատար գիտաշխատող, արևելագետ, նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Պոդստերոբը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երկուշաբթի քննարկելու է Սիրիայում տիրող իրավիճակը։ Արևմտյան երկրները ակնկալում են, որ համաշխարհային կառույցը կդատապարտի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի գործողությունները։ Ավելի վաղ Ռուսաստանը և Չինաստանը երկրորդ անգամ արգելափակել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի հարցով նոր բանաձևի ընդունումը։

«Կարծում եմ, որ շուտով միջազգային հանրության միջամտությունը լինելու է։ Դա կլինի թե՛ Արաբական երկրների լիգայի դրոշի ներքո, թե՛ մեկ այլ կազմակերպության», – ասել է Պոդստերոբը։

Իր հերթին, ՌԳԱ–ի Արևելագիտության ինստիտուտի ներկայացուցիչ Վլադիմիր Ահմեդովը Ասադի ռեժիմի տապալումն անխուսափելի է համարել։

«Բաշար Ասադի ռեժիմի տապալումն անխուսափելի է, սակայն դժվար է ասել, թե ինչպես դա կարող է լինել», – նշել է փորձագետը։

Ըստ նրա, Սիրիայում իրավիճակը կախված է Արաբական երկրների լիգայի կողմից խնդրի կարգավորման ջանքերից. «Եթե Արաբական երկրների լիգայի՝ Սիրիայի հարցով ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդ ներկայացրած փաթեթն ընդունվի, ապա դա շրջադարձային կլինի։ Իսկ եթե չհաջողվի ընդունել այդ որոշումն, ապա չափազանց աղետալի հետևանքներ կլինեն», – ասել է Ահմեդովը։ Նա նշել է, որ վերջին շրջանում Արաբական երկրների լիգան «ավելի լուրջ կազմակերպություն է դարձել և դադարել է հանդես գալ անդամ երկրների անունից»։

Փորձագետի կարծիքով՝ ռուսական կողմի համար Սիրիայի դեպքերի՝ նման սցենարով զարգացումը և Ասադի ռեժիմի ամբողջական տապալումը չափազանց անշահավետ է, քանի որ Ռուսաստանը Սիրիայի հետ 14 մլրդ դոլարի զենքի մատակարարման պայմանագիր ունի։

«Նույնիսկ եթե նրա ռեժիմն ամբողջությամբ տապալվի, անհրաժեշտ է, որպեսզի ռեժիմի մի մասը պահպանվի, որը կներկայացնի հին ռեժիմը։ Այդ դեպքում միայն  վերոնշյալ պայմանագրի կատարման երաշխիքներ կլինեն», – ասել է Ահմեդովը։

Մեկնաբանելով Սիրիայի իշխանությունների՝ ընդդիմության հետ բանակցելու դժկամությունը, փորձագետը նշել է, որ «Ասադի ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի այդ շփումները տեղի չունենան»։

«Այս ռեժիմն ուզում է բանակցել իր ստեղծած ընդդիմության հետ, որն արդեն կազմակերպվել և ստեղծել է իր կառույցը։ Միջազգային հանրության կողմից աջակցություն ստացող իրական ընդդիմության հետ երկխոսություն չի եղել», – ասել է Ահմեդովը։

Սակայն նա չի բացառել, որ ներկայիս զարգացումները տարածաշրջանում կարող են կապված լինել ԱՄՆ–ի կողմից տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերաբշխման, արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքում իշխանության ամրապնդման հետ, որպեսզի հավասարակշռվի Հարավային Ասիայի և Չինաստանի աճող ազդեցությունը։

Ռուս փորձագետների կարծիքը կիսել են չինացի գործընկերները։ Այսպես, Չինաստանի ժողովրդական համալսարանի ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Ցզին Ցզանժունն Արևմուտքին զգուշացրել է, որ Սիրիայում պատերազմն ավելի է երկարաձգվելու, քան դա տեղի ունեցավ Լիբիայում, ինչի հետևանքով դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա շատ ավելի լուրջ կլինի, քան սպասվում է։

«Դա (իրավիճակը Սիրիայում), ընդհանուր առմամբ սպառնում է տարածաշրջանային խոշոր հակամարտություն դառնալ։ Արևմուտքը և այլ երկրները պետք է մտածեն դրա մասին։ Եվ դա ազդում է բոլորի՝ թե՛ Արևմուտքի, թե՛ Չինաստանի և թե՛ Ռուսաստանի վրա։ Կարծում եմ՝ հակամարտությունը տևական է լինելու», - ասել է փորձագետը։

Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի միջազգային հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Վան Չենցայի կարծիքով՝ եթե Սիրիայում իրավիճակը շարունակվի անկայուն մնալ, տարածաշրջանը տևական ժամանակ կգտնվի հակամարտության կիզակետում։ Ըստ նրա, Սիրիայի հարցով ՄԱԿ–ի ԱԽ ներկայացված «Մարրոկանյան» բանաձևի վերաբերյալ Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումն արտացոլում է այդ երկների բարձր պատասխանատվությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման առումով։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումները չեն արգելափակվում և ընդունվում են 193 անդամ երկրների ձայների մեծամասնությամբ, սակայն դրանք զուտ դեկլարատիվ բնույթ են կրում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այսօրվա քննարկմանը Սիրիայի խնդրով զեկուցելու է ՄԱԿ–ի Մարդու իրավունքների հանձնակատար Նավանետհեմ Պիլայը։ Ըստ ՄԱԿ–ի մամլո ծառայության հաղորդագրության, դեկտեմբերին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան նույնպես քննարկել էր Մարդու իրավունքների խորհրդի զեկույցը՝  Սիրիայի իշխանությունների կողմից բողոքի ցույցերը ճնշելու վերաբերյալ։

Հ.Գ. Քիչ առաջ տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄԷ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում խաղաղապահ ուժերի տեղակայման համար անհրաժեշտ է պաշտոնական Դամասկոսի համաձայնությունը։ 

Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգան դադարեցրել է Սիրիայում դիտորդական առաքելությունն ու հանդես է եկել ՄԱԿ-ի հետ համատեղ Սիրիայում խաղաղապահ ուժերի տեղակայման կոչով։

Լավրովի հայտարարությանն ի պատասխան՝ ԱՄԷ արտգործնախարար շեյխ Աբդալլա բեն Զաիդը հայտարարել է, որ Արաբական երկրների լիգան չի պատրաստվում ռազմական օգնություն տրամադրել Սիրիայի ընդդիմությանը։  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. ԽաչատրյանԹրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս
Ամենադիտված