Իսրայելն առաջարկել է Պաղեստին պետության սահմանների իր տարբերակը
Մերձավոր Արևելք
Իսրայելի ներկայացուցիչները պաղեստինցիների հետ բանակցություններին առաջարկել է պաղեստինյան ապագա պետության սեփական սահմանի տարբերակը, որը պետք է անցնի այն պատի երկայնքով, որը հիմա բաժանում է արաբական բնակավայրերը հրեականներից. գրում է Agence France-Presse:
Այս մասին լուրերը հայտնվել են մի քանի տեղական ԶԼՄ-ներում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի ժամանման նախօրեին: Նա, ակնկալվում է, որ մասնակցություն կունենա իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլում:
Ավելի վաղ պաղեստինյան կողմը հայտարարում էր, որ իսրայելա-պաղեստինյան սահմանը պետք է անցնի, այսպես կոչված, կանաչ գծով, այսինքն՝ 1967թ. իսրայելա-հորդանանյան սահմանով: Իսրայելն այդ տարբերակը բացառել էր:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան