«Քամի ցանողը փոթորիկ կհնձի»
Բլոգոսֆերա
Միհրան Հակոբյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախարար Զակիր Հասանովը, նոյեմբերի 4-ին ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց ուշադրությունն է հրավիրել օրեր առաջ Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանի ռուսական ռազմական կոնտինգենտը(ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակում) կմիջամտի ռազմական գործողություններին:
Ըստ էության, Ադրբեջանի ղեկավարությունը անհանգստացած է 102-րդ ռազմակայանի գործոնով, որի սպառազինության փոխանցումը հայկական զինված ուժերին կամ ռուս զինվորականների անմիջական մասնակցությունը մարտական գործողություններին կարող է ճակատագրական լինել Ադրբեջանի համար:
Փորձագետները կհավաստեն, որ հավանական պատերազմի սցենարների քննարկման և օպերատիվ պլանների մշակման ժամանակ դժվար, թե Ադրբեջանում հաշվարկած չլինեին այն հանգամանքը, որ 102-րդ ռազմաբազայի սպառազինության փոխանցումը հայկական կողմին անխուսափելի հանգամանք է լինելու, սակայն մարտական գործողությունների վերսկսման դեպքում ռուս զինվորականների բացահայտ մացնակցության մասին հայտարարությունը հավանաբար անցանկալի անակնկալ էր ադրբեջանցիների համար: Թե քաղաքական, և թե ռազմական առումով սա նշանակում է իրավիճակի կտրուկ փոփոխություն, որն, ի դեպ, Ադրբեջանի օգտին ծառայել չի կարող:
Ուղղակի զարմանալի է, թե ինչո՞ւ է Ադրբեջանի պաշտպանության նախարարը փորձում բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել ռուս հրամանատարի հայտարարության վրա: Տարածաշրջանում նոր պատերազմ սկսելու հավակնություններ ունի միայն ու միայն Ադրբեջանը, իսկ ագրեսորին խաղաղեցնելու համար բոլոր միջոցներն ընդունելի են և բարոյական...»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն