Բժիշկները Ուիթնի Հյուսթոնի թոքերում ջուր են հայտնաբերել
ԱՄՆ
Դիահերձման ժամանակ Ուիթնի Հյուսթոնի թոքերում բժիշկները ջուր են հայտնաբերել։ Մասնագետները եկել են այն եզրակացության, որ երգչուհին խեղդվել է՝ լոգարանում քնելու կամ գիտակցությունը կորցնելու պատճառով։ Մահանալուց հետո ջրում սուզվածի թոքերում հեշտությամբ ջուր չի լցվում, ուստի ջրի՝ թոքերում հետմահու հայտնվելը քիչ հավանական է։
Դիահերձում իրականացրած բժիշկները երգչուհու թոքերում հայտնաբերած ջրի քանակն են որոշում, ինչից հետո միայն պաշտոնապես կհայտարարվի մահվան պատճառը, հաղորդում է Итар-Тасс-ը։
Հիշեցնենք, որ ամերիկյան երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11–ին՝ Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցի իր համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)