«Երեկ պարզ երևաց, որ դանակը, եթե չի էլ հասել ոսկորին, ապա շատ մոտ է, ու մենք հինգ ենք պակաս տեռորից»
Բլոգոսֆերա
Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Գիտե՞ք երեկվա իրադարձություններից ամենկարևոր հետևությունը որը պետք է լինի իշխանությունների համար: Դա բնավ էլ Շանթ Հարությունյանին ադեկվատ-ոչադեկվատ լինելու հարցը չէ, հավաքվածների քանակը չէ, կիրառված միջոցները ու դրանց իրավաբանական որակումները չեն... Երեկ պարզ երևաց, որ դանակը եթե չի էլ հասել ոսկորին, ապա շատ մոտ ա ու մենք հինգ ենք պակաս տեռռորից: Եթե այսօր հարյուր մարդ պատրաստ ա փայտերով ու պայթուցիկներով գնալ մի մարդու ետևից, ով տրիբունից հայհոյում ա, իսկ երթի կեսից սկսում ա ծեծել իր կողմնակիցներին, ապա դա ոչ թե խոսում ա Շանթի կարկառուն առաջնորդ լինելու մասին, այլ 100 հուսահատ մարդու գոյության մասին, որը պատրաստ է դիմել ցանկացած քայլի, միայն թե ձերբազատվի այս իշխանություններից: Այսինքն, Հայաստանում արդեն կա նման զանգված, իսկ վերևները տեղյա՞կ են, թե ինչ մասշտաբենրի է այդ զանգվածը: Առհասարակ հաշվի առե՞լ են, որ մյուս անգամ կարող է այդ ալիքի կառավարումը իր ձեռքը վերցնի շատ ավելի խելացի ու հեռատես մեկը ու դիմի ոչ թե հրապարակային ցույցերի եղանակին, այլ ընդհատակյա պայքարի՝ էսսեռների, անարխիստների ու բոլշևիկների օրինակով... Գուցե ժամանակն է իշխանությունը միացնի իր բանականությունը ու մի՜ քիչ էլ սկսի ժողովրդի մասին մտածել, թե չէ, ինչպես ասում էր Գոյան՝ բանականության քունը հրեշներ է ծնում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն