Խաչատուր Սուքիասյանն իմ «շեֆը» չէ. Ալեն Սիմոնյան
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մենուա Հարությունյան, իմ «անաչառ» և հանրապետական բարեկամ, դու շատ լավ գիտես, որ Խաչատուր Սուքիասյանը իմ «շեֆը» չէ: Ու վստահ եմ բոլորը գիտեն, որ անկախ նրանից, թե ինչ անձնական վերաբերմունք ես ունեմ պրն Սուքիասյանի նկատմամբ, ես ի տարբերություն շաաատ շատերի ասում եմ այն, ինչ ճիշտն է, ինչ մտածում եմ, դա է նաև պատճառը, որ ես շեֆ չունեմ:
Քո ասած թերությունները դու կարող ես ինքդ քննարկել, չէ որ միշտ շեշտում ես, որ շատ ջերմ հարաբերություններ ունես պրն Սուքիասյանի հետ և նույնիսկ լուրեր են պտտվում, որ դուք քավոր - սանիկ եք: Չնայած ես գիտեմ, որ դա էդպես չէ: Ու ամենակարևորը այն է, որ այդ մարդու թերություններն իր անձնական գործն է, քանզի նա որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում և իր որոշումները զուտ իր սեփականության շրջանակներում են: Անդրադառնալով տրաքող փուչիկներին կասեմ միայն մի բան, ով-ով բայց հանրապետական կուսակցության ներկայացուցիչը պետք է զերծ մնա նմանատիպ համեմատություններից:
Վստահ եմ, որ քո շեֆերը գոնե այս անգամ ինչ որ կերպ կգնահատեն քո եռանդուն աշխատանքը: Այնուամենայնիվ կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ իմ կամ իմ գործընկերների հետ կապված բարձր փիլիսոփայական «ԵԹԵ»-ներով հիմնավորված հրապարակային մտորումներից և այդ ժամանակը օգտագործել հանրօգուտ որևէ բան անելու համար: Իսկ լուրջ ու կոնկրետ թեմաներ լինլուն պես, միշտ պատրաստ եմ քննարկել դրանք տեսախցիկների առջև` Տարոն Մարգարյանի հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն