ՀՀ Ֆինանսների նախարարության պարզաբանումը ռուսական պարբերականի հրապարակմանը
Տնտեսություն
Օրերս ռուսական <<Իզվեստիա>> պարբերականի կողմից տեղեկատվություն էր հրապարակվել, որտեղ հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության իր աղբյուրին' թերթը գրել էր, թե Ռուսաստանը համաձայնել է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից <<Նաիրիտի>> համար Հայաստանին 400 մլն վարկ հատկացնել: Սույն տեղեկատվությունը լայն արձագանք է ստացել նաև հայկական մամուլում:
Այս առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունն հայտնում է, որ հայկական կողմից ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամին ներկայացված հայտը դեռևս քննարկման փուլում է, և հայտը բավարարելու հետ կապված որևէ պաշտոնական որոշում կայացված չէ: Քննարկման փուլում են նաև վարկի չափը և պայմանները: ՀՀ ֆինանսների նախարարությունն այս մասին տեղեկացրել էր նաև <<Իզվեստիա>> թերթին:
ՀՀ ֆինանսների նախարարությունն տեղեկացնում է նաև,որ հայտի հետ կապված վերջնական որոշում կկայացվի ԵվրԱզԷՍ-ի հերթական նիստի ընթացքում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում