Էրդողանին դատի են տվել
Թուրքիա
Թուրք իրավապաշտպանները և Անատոլիայի կանանց շարժումը դատի են տվել վարչապետ Էրդողանին նրա այն հայտարարության պատճառով, թե անհրաժեշտ է ուսանողական հանրակացարաններում բաժանել կանանց և տղաների բաժինները. գրում է Սաբահ պարբերականը:
Համաձայն թերթի տվյալների` այս հայտարարությունը ընկալվել է իբրև միջամտություն քաղաքացիների ներքին կյանքին:
Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Էրդողանը կուսակցության նիստի ժամանակ հայտարարել էր, որ ուսանողական հանրակացարանները անհրաժեշտ է բաժանել արական և իգական բաժինների:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն