Թբիլիսիում և Դելիում փորձել են սպանել իսրայելցի դիվանագետների
Վրաստան
Հնդկաստանի և Վրաստանի մայրաքաղաքներում հարձակումներ են եղել իսրայելցի դիվանագետների վրա։ Դելիում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից վիրավորվել են իսրայելական դիվանագիտական առաքելության երկու աշխատակիցներ, իսկ Թբիլիսիում հայտնաբերված պայթուցիկ սարքը վնասազերծվել է։ Դեպքի հետ կապված Հնդկաստանի ոստիկանությունը քննություն է սկսել։ Դելիում Իսրայելի դեսպանությունը անվտանգության մի քանի մակարդակներ ունի։ Դեսպանատան խոսնակ Դեվիդ Գոլդֆարբը հայտնել է, որ դիվանագետի մեքենան պայթյունի ժամանակ կայանված է եղել դասպանության շենքից դուրս։
Վրաստանի իշխանությունները հայտնել են, որ վանասազերծված ռումբը հայտնաբերվել է Վրաստանում Իսրայելի դեսպանի վարորդի մեքենայում։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ պայթուցիկ սարքը երկուշաբթի առավոտյան հայտնաբերել է մեքենայի վարորդը և անմիջապես զանգահարել է ոստիկանություն։ Մեքենան կայանված է եղել դեսպանատնից 200 մ հեռավորության վրա։ Վրաստանում Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը, հաղորդում է BBC Russian-ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ