«Եթե Դարչինյանի առաջին պարտությունը պատահականություն էր, ապա երկրորդը՝ ոչ»
Բլոգոսֆերա
Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ափսոս, Վիկը պարտվեց իր վաղեմի մրցակից Նոնիտո Դոներին: Այդքան սպասված ռեւանշը չկայացավ:
7 տարի առաջ, երբ Վիկ Դարչինյանն իր կարերիայում առաջին պարտությունը կրեց ֆիլիպինցի Դոներից, պատահականություն էր: Այդ ժամանակ իր հաղթարշավի ու մարզավիճակի բարձունքին գտնվող Վիկը հաշվի չէր առել գրեթե անհայտ Դոներին, ով Վիկի դեմ դուրս էր եկել միան այն պատճառով, որ մեր բռնցքամարտիկը ջախջախից պարտության էր ենթարկել իր եղբորը: Դոները այդ ժամանակ հաղթեց մի պատահական հարվածով, որը Վիկը չէր սպասում:
Այդ պարտությունից հետո սկսվեց Վիկի անկումը, չնայած մի քանի հզոր բռնցքամարտիկների կարողացավ հաղթել՝ Խորխե Արսե եւ այլն:
Վիկը 7 տարի շարունակ սպասում էր Դոների հետ ռեւանշ մրցամարտին, որպեսզի վերացնի նրանք, ում հենց ինքն է ստեղծել, նրան, ով հենց իրեն հաղթելուց հետո ճանաչում ստացավ բռցքամարտի աշխարհում:
Սակայն, ավաղ, ռեւանշը չստացվեց: Եթե առաջին պարտությունը պատահականություն էր, ապա երկրորդը՝ ոչ: Դոները ավելի երեիտասարդ էր ու ուժեղ, չնայած Վիկը այս մարտին շատ լավ էր պատրաստվել...»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն