Սաուդյան Արաբիայում ներգաղթյալներն անկարգություններ են հրահրել. կան վիրավորներ
Մերձավոր Արևելք
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում օտարերկրյա աշխատավորների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 68-ը՝ վիրավորվել. ավելի քան 500 օտարեկրացիներ ձերբակալվել են, տեղեկացնում է Associated Press-ը:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ հարյուրավոր աշխատավորներ շաբաթ երեկոյան բարիկադներ են կառուցել քաղաքի փողոցներում, ուր անկարգություններ են հրահրել: Վնասվել է ավելի քան 100 մեքենա: Դեպքի վայր ժամանած իրավապահներին դիմադրություն է ցույց տրվել քարերով և սառը զենքերով: Ձերբակալվածների շարքերում մեծ թիվ են կազմում օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Սաուդյան Արաբիա են ժամանել արտագնա աշխատանքի, սակայն այդ պահին չեն ունեցել աշխատելու թույլտվություն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան