Դուբայում արտադրել են աշխարհի առաջին ոսկե կոշիկները
Մերձավոր Արևելք
Դուբայում Level Shoe District բուտիկում վաճառքի են հանվել հանրահայտ իտալացի դիզայներ Ալբերտո Մորիտիի կողմից պատրաստված 24 կարատանոց ոսկյա կոշիկներ կանանց և տղամարդկանց համար:
«Բոլորին է հայտնի, որ Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի երկրներում հարուստ հաճախորդները մեծ ուշադրություն են դարձնում լյուքս դասի առարկաների զարդարանքներին: Եվ պատահական չէ, որ ոսկյա կոշիկն առաջինը հայտնվել է Դուբայում: Նավթով հարուստ այս երկրի բնակիչները, որոնք հնարավորություն ունեն աշխարհում տեսնել ամեն բան, պետք է գիտակցեն, որ դեռևս կա աշխարհում էքսկլյուզիվ մի բան, որին կարելի է ձգտել հասնել»,-լրագրողներին հայտնել է իտալական կոշիկի արտադրության ներկայացուցիչը:
Ոսկե կոշիկը կարվել է ձեռքով: Մորետին որպես հումք օգտագործել է թավիշը, որի վրա այնուհետև հատուկ կերպով մաքուր ոսկի է ձուլել:
Աշխարհում ընդամենը մի քանի վարպետ կա, ովքեր ի վիճակի են նման աշխատանք իրականացնել. տեղեկացնում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան