«Պուտինին դիմավորել ակցիաներով»
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր լսեցի, որ դեկտեմբերին Պուտինը գալիս է Հայաստան: Ռուսական ցարերը ընդհանրապես միշտ էլ սովորություն ունեցել են իրենց կայսրության հեռավոր անկյունները շրջելու: Գնում էին որս էին անում, ուտում, խմում: Կուլակներին էին պատժում, բատռակներին հիշեցնում , որ ցարը կա: Հիմա սա է գալիս տեսնի իր «դաշնակիցը» ոնց է, հո շատ չի նեղվել, որ ինքը ազեռներին 4 մլրդի զենք ա ծախել հետո չայխանայում Ալիևի հետ թեյ խմել: Գալիս է տեսնի հո գազի շյոՏՉիկը հետ չենք տալիս ու հիշում ենք արդյոք , ով է իրական ցարը: Ինչ ոչ կարող է ձեռի հետ մի հատ ամանորյա ուղերձ էլ նկարվի Հայաստանի ժողովրդի համար, զուտ ԵՎրազեսի երկրների գործընկերության շրջանակում: Բայց այս գուցե ուրճացված նկարագրի մեջ առնվազն 50 % ճիշտ է:
Եվ ուրեմն ուզում եմ, որ Վլադիմիր 1-ինին Հայաստանում այս անգամ դիմավորելուց բացի գլխախոնարհ բարևներից և պնակալեզ ժպիտներից դիմավորեն բողոքի ակցիաներով: Որ ռուսական արջը իմանա, որ սարերում ապրող ու քարից հաց սարքող «խաչերը» իրանց մի թիզ երկրով կարող են միայն ընկեր լինել: Որ տեսնի այն Հայերի բարեկամներին, որոնց թվի հետ կապված հեգնում էր Արա Աբրահամյանին: Որ տեսնի էն տղերքին, ում վրա պտի կրակի իրա վաճառած զենքը: Իսկ իրա ու իրան դիմավորողի պայմանավորվածությունը երբեք միանշանակ ու վերջնական չի լինելու»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն