Իսրայելը դադարեցնում է Արևմտյան ափին բնակավայրերի շինարարությունը
Մերձավոր Արևելք
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրություն է տվել երկրի Քաղաքաշինության նախարարությանը վերանայել Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի շինարարության պլանները. տեղեկացնում է Associated Press-ը:
Իր հայտարարության մեջ վարչապետը նշել է, որ բնակավայրերի ընդլայման պլանները միջազգային հանրության հետ անցանկալի կոնֆլիկտ են առաջ բերել: Նեթանյահուն նաև հայտարարել է, որ շինարարության պլանները ոչ մի օգուտ չեն բերում, իսկ դրանց ընդլայնումը միայն վնասում է այդ հարաբերություններին:
Ինչպես երևում է վարչապետի հայտարարությունից, քաղաքաշինության նախարարությունն արդեն համաձայնվել է իրականացնել Նեթանյահուի կարգադրությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան