«Հայկական Ժամանակ». ՕԵԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի
Հայկական Մամուլ
Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է նաև ՕԵԿ Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանը' Լավանդայի Արայիկը: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ինքը' Հայրապետյանը:
«Եղել է ՕԵԿ քաղխորհրդի քննարկում և որոշվել է, որ ինձ առաջադրելու են Կենտրոնում, և ես նախօրոք տվել եմ իմ համաձայնությունը: Բայց դա համագումարում կհաստատվի»,- ասել է Հայրապետյանը: Այս ընտրատարածքում մեծամասնականով ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է գործող պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Ըստ Հայրապետյանի, եթե մասնավորապես թիվ 9-ում պայմանավորվածություն լիներ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, ապա իրեն ՕԵԿ-ը մեծամասնականով չէր առաջադրի: «ՀԺ»-ի տեղեկություններով, ՕԵԿ-ը պատրաստվում է մեծամասնականով 10-15 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ