«Ժողովուրդ». Օսկանյանը կլինի ԲՀԿ-ի ցուցակի անցողիկ տեղում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի' «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ ընտրացուցակում անցողիկ տեղ է ունենալու: Նա կլինի առաջին հնգյակում: Ըստ թերթի տեղեկությունների' Վարդան Օսկանյանը մտադիր է հանուն ԲՀԿ ընտրացուցակի իր իսկ ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամից հրաժարվել: Թեև նշվում է, որ այդ հիմնադրամում լուրջ ֆինանսական խնդիրներ են ի հայտ եկել, այնուամենայնիվ դժվար թե այն փակվի: Պարզապես Օսկանյանը դե յուրե կլքի «Սիվիլիթաս»-ը: Թերթի աղբյուրները չեն բացառել, որ Վ. Օսկանյանը հենց այսօր էլ հայտարարի իր այդ մտադրության մասին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ