«Ժողովուրդ». Նիկոյանի ծնունդն ԱԺ-ում բո՞ւռն են նշել
Հայկական Մամուլ
Երեկ Աժ նախագահ Սամվել Նիկոյանի ծննդյան 54-ամյակն էր: Վաղ առավոտից Աժ պաշտոնական կայքում տեղադրվել էր շնորհավորական ուղերձ, այն էլ' Աժ աշխատակազմի անունից: Այսպիսի բան վերջին տարիներին Աժ նախկին նախագահներից ոչ մեկը չի արել: Բայց հետաքրքիրն այն է, որ Նիկոյանի շնորհավորանքները շարունակվել են նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ «լայք» է տվել նաև Նիկոյանի որդին' Վարդանը: Ինչպես երևում է, Աժ աշխատակազմում Նիկոյանի ծննդյան օրն աշխատակիցները բավականին բուռն են նշել, ինչի արդյունքում Աժ կայքում երեկոյան տեղադրված բոլոր լուրերը փայլատակում էին տառասխալներով: Օրինակ' Աժ նախագահը ներկայացված էր «հախագահ», «խաղաղապահ ուժերը»' «խաապահ», և այսպես շարունակ: Բայց դե սրանք մանրուք են Աժ պաշտոնական կայքում, գլխավորը Նիկոյանի բարձր տրամադրությունն է, գրում է «Ժողովուրդ»-ը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ