«Չորրորդ Ինքնիշխանություն». Որտեղ պետք է՝ աշխատում են
Հայկական Մամուլ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել և արձանագրել, որ մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմները լավագույն ցուցանիշներ ապահովել են սեփական եկամուտների հավաքագրման ոլորտում, իսկ ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են ապօրինի հողօգտագործման դեպքերի հայտնաբերման ասպարեզում:
Մեկնաբանելով լուրը՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Փաստորեն, թաղապետարանների ուշքնումիտքը «սեփական եկամուտների հավաքագրումն է» է, և մնացած հարցերին նրանք մատների արանքով են նայում: Սա, իհարկե, փոքր-ինչ անսպասելի արդյունք է, բայց մյուս կողմից էլ՝ եթե որևէ կազմակերպություն հանկարծ որոշի ուսումնասիրություններ անցկացնել, ասենք, խոզաբուծական ֆերմայում, անպայման կպարզի, որ խոճկորներն ամենաբարձր ցուցանիշն արձանագրում են լափը ուտելու ժամանակ, իսկ նվազագույն ակտիվությունը՝ ատամները մաքրելու պահերին:
Չնայած՝ Տարոն Մարգարյանի հարցադրումը, մեծ հաշվով, սխալ է: Եթե թաղապետարաններն իսկապես պայքարեին «ապօրինի հողօգտագործման դեպքերի» դեմ, էլ որտեղից պիտի հավաքագրեին սեփական եկամուտները: Այնպես որ՝ մարդիկ լավ աշխատում են»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ