«Ժողովուրդ». ՕԵԿ-ում լարված են
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ բավական լարված իրավիճակ է ՕԵԿ-ում: Համամասնական ցուցակում, բացի առաջին երեք անուններից, մյուսները դեռ որոշված չեն: Նախնական տվյալներով' ՕԵԿ ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը, հետո լինելու են Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, քանի որ հրաշքի դեպքում ՕԵԿ-ը հաջորդ խորհրդարանում կունենա 5-6 պատգամավոր, հիմա ՕԵԿ-ում բոլորը փորձում են հնարավորինս բարձր տեղեր գրավել: Ասում են' ոմանք արդեն հրաժարվել են ֆինանսներ ներդնել ՕԵԿ ընտրարշավի համար' երաշխիք չունենալով, որ իրենք կհայտնվեն Աժ-ում: Իսկ ՕԵԿ ցուցակը կհրապարակվի հաջորդ ամիս' համագումարից հետո: ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հերքել է կուսակցությունում առկա հակասությունների մասին լուրերը: «Համամասնական ցուցակը ՕԵԿ-ում պաշտոնապես դեռ չի քննարկվել: Բայց ՕԵԿ ցուցակում ունենք հաստատուն մարդիկ, օրինակ' պատգամավորներ, որոնք, հնարավոր է, ընդգրկվեն նաև այս անգամ»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ՕԵԿ առաջին երեք համարներին, Աբրահամյանը նշել է, թե դա տրամաբանական, հիմնավոր հետևություն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ