«Մականունավորները. ո՞վ էր ՕԵԿ-ի նախագահին խնդրում դառնալ ԱԽՔ»
Բլոգոսֆերա
Մականունավորների երկիր Հայաստանում մարդիկ արդեն սկսել են ամաչել իրենց մականուններից, և ո՞վ է մեղավոր. իհարկե, լրատվամիջոցները, մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը, որն ընդամենը «համարձակվել» է նշել մարդու ածական անունը, ինչը ինքը չի հորինել, այլ վաղուց եղել է: Բայց դե ՕԵԿ-ի համար դա կարևոր չի, կարևորը իրենց կողմից չափազանց «սիրելի» լրատվամիջոցին լրացուցիչ վիրավորելու առիթը բաց չթողնելն է, և այդ ամենը` «էթիկայի» սահմաններում, բառ, որը կարծես թե որոշ ՕԵԿ-ականներ սիրում են օգտագործել` միաժամանակ օգտագործելով էժանագին բառապաշար, արդյունքում ստանալով ընդամենը քուչի մակարդակի խոսակցություն:
Հիմա պատկերացրեք, որ յուրաքանչյուր մականունավոր հերթով սկսի «վիրավորվել» իր մականվան համար ու ցույց տա իր' մականունավորին բնորոշ մակարդակը, ինչի՞ կհասնի: Հարգելի և ոչ հարգելի մականունավորներ, միգուցե ձեր բողոքներն ուղղեք այդ մականուններն ու ածականները ձեզ կպնցնողների՞ն, ասենք' հարևաններին կամ քուչի պպզողներին...
Նույն հաջողությամբ էլ վաղը ասենք նույն ՕԵԿ-ի նախագահը կարող է բողոքել և վրդովվել, թե ինչու են իրեն ԱԽՔ ասում և կրկին մարտի դաշտ նետել ՕԵԿ-ական օգտատերերին, որոնք ձեռքի հետ կզբաղվեն նաև իր գովաբանությամբ: Դա էլ կլինի՞ «ժողովուրդ» օրաթերթի մեղքը: Իսկ ո՞վ էր խնդրում իրենց դառնալ ԱԽՔ: Բայց դարձան, և դարձան իրենց իսկ ղեկավարի նախաձեռնությամբ` սկիզբ դնելով զրոյական վարկանիշով գործունեությանը և դառնալով ԱԽՔիզմի կամ յԱԽՔիզմի գաղափարախոսության հետևորդ:
յԱԽՔ...
Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն