Օբաման Կոնգրեսին առաջարկել է 17,7 մլրդ դոլարով ավելացնել տիեզերական ծախսերը
ԱՄՆ
Նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից 17,7 մլրդ դոլար գումար է խնդրել ԱՄՆ–ի Ազգային ավիացիայի և տիեզերական վարչակազմի (NASA) 2013–ի ֆինանսավորման համար։ Դա 1 մլրդ դոլարով պակաս է NASA–ի 2012–ի բյուջեից։
Սպիտակ տունը որոշել է 310 միլիոնով կրճատել տիեզերական ուսումնասիրություններին հատկացվող գումարները. նախատեսված ընդհանուր ծրագրի շրջանակներում հատկացվելու է շուրջ 1,2 մլրդ դոլար։ Ոչ մի ցենտ չի տրամադրվելու Լուսնի և Մարս մոլորակի վրա հետազոտություններ իրականացնելու համար, հաղորդում է Итар-Тасс–ը։
ԱՄՆ–ը տիեզերական հետազոտությունների ոլորտում կորցրել է իր դիրքերը Ռուսաստանի հետ մրցակցությունում։ Միևնույն ժամանակ, NASA–ն ցանկանում է արագացնել նոր աստղադիտակի ստեղծման աշխատանքները։ Այն պետք է փոխարինի Hubble աստղադիտակին, որը տեզերք կուղարկվի 2013–ին։ Այդ ծրագրի համար ԱՄՆ–ն արդեն ծախսել է 6 մլրդ դոլար։
NASA-ի 2013–ի բյուջեի նախագիծը Կոնգրսի հաստատամանն ուղարկվել է փետրվարի 13–ին։ Տիեզերական գործակալության տնօրեն Չարլզ Բոլդենը հայտնել է, որ իրենց նպատակն այժմ աստղադիտակը մինչև 2018–ի ավարտը գործարկելն է։ Հաջորդ ֆինանսական տարվա համար պահանջվում է 627.6 մլն. դոլար, իսկ ընդհանուր նախագիծն արժենալու է 8 մլրդ դոլար։
Օբաման ցանկանում է գրեթե 830 մլն դոլարով եռապատկել տիեզերական սարքեր արտադրող տեղական ընկերությունների արտադրության խթանման ուղղված բյուջետային ծախսերը։
Ամրիկյան տիեզերական միության ծախսերն այժմ կազմում է 56 մլն դոլար, իսկ 2014–ին այն կազմելու է 62.7 մլն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)