«Բոլորս դեպի ԱԺ՝ մեզ աջակցող պատգամավորներին սատարելու». «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնություն
Բլոգոսֆերա
Facebook սոցցանցում ստեղծվել է նախաձեռնություն` «Բոլորս դեպի ԱԺ՝ մեզ աջակցող պատգամավորներին սատարելու»։
Նախաձեռնության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի քաղաքացիներ,
Ինչպես շատերդ տեղյակ եք, 2014թ.-ի հունվարի մեկից բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո, նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի համաձայն ՊԱՐՏԱԴՐՎԱԾ են լինելու իրենց զուտ աշխատավարձի 6.6-ից մինչև 13.0% փոխացել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո ետ ստանալու պայմանով:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության և որոշ ԱԺ պատգամավորների ջանքերի շնոհիվ այս ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին ՝ ժամը 12:00-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է նշված բաղադրիչի կիրառման հետաձգումը:
Կոչ ենք անում, նշված օրը՝ ժամը 12:00-ին, հավաքվել ԱԺ-ի մոտ և մեր ներկայությամբ սատարել մեզ աջակցող պատգամավորներին:
Միացեք»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն