Բեյրութի հին առանձնատներն ու շինությունները (լուսանկարներ)
Մերձավոր Արևելք
Լիբանանում ճարտարապետական ոճերը բազմազան են. դրանք երկրի տարածքում պատմության ընթացքում բնակություն հաստատած ժողովրդների փոխազդեցության հետևանքն են:Լիբանանի՝ տարբեր մշակույթների փոխազդեցության լինելու փաստը արտացոլված է Բեյրութի հին շենքերի և առանձնատների ճարտարապետության մեջ: Ազգային ճարտարապետությունն ազդված է օսմանյան, դամասկոսյան, վենետիկյան ճարտարապետությունից:
Բեյրութի արևելյան և միջերկրածովյան ճարատապետական խառնուրդ հանդիսացող հին շինությունները՝ վենետիկյան պատուհաններով, կամարներով, ընդարձակ պատճգամբներով, կարմիր կղմինդե կտուրներով, բուրավետ պարետզներով աստիճանաբար սկսեցին իրենց տեղը զիջել սնկի պես շատացող բարձրահարկերին: 1995-ի տվյալներով Բեյրութում 1,200 հին առանձնատներ կային, 2010-ի տվյալներով՝ դրանց թիվը միայն 400 է: Եվ այդ թիվը գնալով նվազում է:























































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան