Օբաման չի կրճատում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված բյուջետային ծախսերը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2013–ի բյուջետային հատկացումներում Կոնգրեսին առաջարկել է չկրճատել Արդարադատության և Ազգային անվտանգությանն ուղղված բյուջետային ծախսերը։
«Ահաբեկչության դեմ պայքարը ԱՄՆ կառավարության առաջնահերթություններից է Դա ոչ միայն մեր քաղաքացիների անվտանգությունն է ապահովում, այլ նաև մեր տնտեսության և տեղեկատվական կառույցների։ Հակաահաբեկչական և հակահետախուզական ծրագերի բյուջետային ֆինանսավորումներն անփոփոխ են մնում», – նշել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ, Օբաման ցանկանում է ավելի քան 700 մլն դոլար հատկացնել ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի համար և 40 մլն ՝ մտավոր սեփականությունը գողանալու դեմ պայքարի համար, հաղորդում է Итар-Тасс–ը։
Դրա համար պետք է վարձել FBI–ի լրացուցիչ գործակալներ. դատախազներ, բարձրակարգ հաշվապահներ և այլն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)