«Դե, պարոնայք ՀՀԿ-ականներ, կողմնորոշվեք»
Բլոգոսֆերա
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ տարածքային կոչվող նախարարության նախարար և փոխվարչապետ կոչվողը ԱԺ-ում կրկին սկսեց խոսել այն մասին, որ միայն կառավարությունը և ՀՀԿ-ն չեն պատասխանատու երկրի պրոբլեմների համար, պատասխանատու են նաև ընդդիմադիրները' զարմանալի համառությամբ և պնդերեսությամբ մոռացության տալով ընդդիմադիրների բոլոր առաջարկները հաջողությամբ տապալելու կառավարության և ԱԺ-ի շարունակական քաղաքականությունը: Անշուշտ, սա հին երգ է. ճգնաժամային և լարված իրավիճակներում փորձել անհաջողությունները և քննադատությունները «դնել» այդ անհաջողությունների դեմ պայքարողների վրա, իսկ սովորական հռետորաբանությամբ «միշտ պատրաստ լինել» գովերգել ՀՀԿ-ին' երկիրը զարգացման ուղիով տանելու անուրանալի վաստակի համար: Սական ընդամենը մեկ օր անց' այսօր, Գալուստ Սահակյանը՝ վերոհիշյալ նախարարի «ավագ եղբայրը» կրկին «սահմանափակեց» իշխանության որոշումներին մասնակցելու ընդդիմադիրների իրավունքը՝ «Դրա համար պետք է փոքրամասնությունները փոքր-փոքր խոսեն և փոքր-փոքր պայքարեն»: Դե, պարոնայք ՀՀԿ-ականներ, կողմնորոշվեք, որոշեք երկրի հաջողությունների և անհաջողությունների պատասխանատուներին, քանի որ միայնակ եք իրացնում իշխանությունը, միայնակ իրացրեք նաև պատասխանատվությունը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն