«Իսկապե՞ս վարչապետը կարող է փաստաթուղթ ստորագրել առանց այն կարդալու»
Բլոգոսֆերա
Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկու օր շարունակ փորձել եմ հասկանալ թե իսկապե՞ս վարչապետը կարող է փաստաթուղթ ստորագրել առանց այն կարդալու, չէ որ այդ պաշտոնը իր կարևորությամբ երկրորդ աթոռն է աթոռների չինովնիկական հիերարխիայում, ինչն, այնուամենայնիվ, որոշակի պարտավորություն է առաջացնում իր վրա նստողի համար: Բայց հետո հիշեցի օֆշորային պատմությունը, ըստ որի վարչապետը չէր իմանում, որ իր անունով հաշիվ է բացվել օֆշորում, նրա վրա գումար է հայտնվել այն գործարարի միջոցներից, որին հենց ինքն էր համոզել մասնակցություն ունենալ աֆրիկյան խիստ կասկածելի գործարքում: Բայց պատմությունն ընդհատվեց, երբ վարչապետը հրաժարվեց իր մասնակցությունից տվյալ գործարքում, և ես ենթադրեցի, որ իսկապես եղել է ոմն կրկնորդ, որն անօրինականորեն օգտագործել է վերջինիս տվյալները և անձնագրի պատճենը: Եթե այդ ամենը տեղափոխենք այսօր քննարկվող հարցի հարթություն, ապա այս անգամ ևս պետք է ենթադրել, որ վարչապետն իսկապես տեղյակ չի եղել տվյալ փաստաթղթից, քանի որ նրա փոխարեն այն ստորագրել է հենց նույն կրկնորդը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն